ՌՈՄԱՆՏԻԿ ՀԱՄԲՈՒՅՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՖԻԼԵՄԱՏՈԼՈԳԻԱ

Համաշխարհային գիտության մեջ նոր ուղղություն է ստեղծվել, որն ուսումնասիրում է մարդկային համբույրի ֆիզիոլոգիական, հոգեբանական և այլ հիմնարար առանձնահատկությունները: Այն արդեն պաշտոնական անվանում է ստացել` ֆիլեմատոլոգիա:

Նոր առարկայի պաշտոնական ճանաչումը տեղի է ունեցել վերջերս` Հանուն գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի կոնգրեսի ժամանակ:

ВВС-ի հաղորդմամբ` արդեն կան զգալի քանակով և որակյալ ուսումնասիրություններ ֆիլեմատոլոգիայի շրջանակում: Այսպես, երկու սիրահարների ռոմանտիկ համբույրը ոչ միայն զգացմունքների ալիք է բարձրացնում, այլև մի ամբողջ շարք հորմոնների գործունեությունն է ակտիվացնում: Գիտնականները պնդում են, որ նոր գիտական ուղղությունն արդեն ստացել է բավականին մեծ գումարներ` հետագա ուսումնասիրությունների համար:

www.panorama.am
  • +1
  • 20 июня 2009, 20:31
  • anuk

Комментарии (0)

RSS свернуть / развернуть

Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.