Ավտովթարից մահացել են դերասանները

Ավտովթարից մահացել են դերասաններըԵրեկ երեկոյան ավտովթարից մահացել են «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» հեռուստասերիալի դերասաններ Արամ Միսկարյանը(Գարիկ) եւ Գեղամ Ղանդիլյանը (Գոքոր):

Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից` դեռեւս չպարզված հանգամանքներում երեկ, ժամը 23.50-ին Արմավիր- Էջմիածին ճանապարհին ` «ԲՄՎ-745» մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ըստ Փրկարար ծառայության հաղորդագրության` Ժամը 23.15-ին փրկարարները Գոհար Տեր-Ադամյանին պատկանող ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորներ` 1973 թ. ծնված Արամ Միսկարյանի եւ 1974 թ. ծնված Գեղամ Ղանդիլյանի դիակները, ինչպես նաեւ տուժած վարորդին` Երեւանի Սողոմոն Տարոնցու փողոցի 1/3 շենքի թիվ 19 բնակարանի բնակիչ, 1983 թ. ծնված Էդգար Տեր-Ադամյանին, որը տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Կատարվում է նախաքննություն:
  • +5
  • 23 июня 2009, 12:22
  • Hayk

Комментарии (2)

RSS свернуть / развернуть
+
0
Cavali e shat cavali, apsos vor txeq gnachin, shat lav derasann er eyin, apsos arden vorogayt@ en chi lini arden, normal ban el chem spasunm es et serialis
avatar

Napoleon

  • 23 июня 2009, 14:33
+
0
Shat txur ban stacvec.
Mardik aynqan anhaskanali en qshum meqenaner@, vor nman voxbergutyunnern ankhusapeli en.
Astvats boloric heru pahi…
avatar

anuk

  • 23 июня 2009, 22:07

Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.