«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հայտարարությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրը, որը կոչված է աջակցելու աշխարհի լավագույն բուհերում սովորող հայ ուսանողներին, ձեռնամուխ է եղել ուսանողների դիմումներն ընդունելու եւ կրթաթոշակներ հատկացելու գործընթացին: Աշխատանքները մոտենում են իրենց հանգուցալուծմանը, եւ շուտով կհայտարարվեն այն ուսանողների անունները, ովքեր դառնալու են «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի կրթաթոշակառուներ:
Հսկայական ծավալի ինֆորմացիա է պետք լինում մշակել եւ ուսումնասիրել, ապա դրա հիման վրա որոշումներ կայացնել:
Երեք շաբաթվա ընթացքում «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրն ստացել է մոտ չորս հազար էջ նամակ, որոնք ուսումնասիրվել եւ պատասխանվել են՝ շուրջ վեց հարյուր էջ ծավալով: Միայն այս թվերը բավական են` պատկերացում կազմելու այն ծավալների մասին, որոնց հետ առնչվում է հիմնադրամի նորաստեղծ կրթական ծրագիրը:
Սակայն «Լույս»-ի կրթական ծրագիրն իր աշխատանքի ընթացքում միայն այս տեսակի բարդությունների չէ, որ հանդիպում է:
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի մեկ ուսանող` Հայկ Իշխանյանը, արդեն մի քանի անգամ ներխուժել է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գրասենյակ, խանգարել աշխատանքներին եւ սպառնացել աշխատակիցներին: Ինչպես ասացվածքն է ասում՝«Պտուղը ծառից հեռու չի ընկնում»: Նա իրեն այս ծրագրի հեղինակ հռչակած, այս գաղափարը շարունակաբար սեփականաշնորհել փորձող եւ հասարակական շանտաժի մեջ բավականին մեծ համբավ ձեռք բերած Արթուր Իշխանյանի որդին է: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրն իր աշխատանքներն սկսել է բավականին լուրջ բացասական PR-ի պայմաններում, որը կազմակերպվել էր Արթուր Իշխանյանի կողմից, հավանաբար այն պատճառով, որ նա դիմել էր «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրենի պաշտոնի համար, եւ հանձնաժողովի միահամուռ որոշմամբ`ընտրվել էր մեկ այլ թեկնածու:
Հիմնադրամի կրթական ծրագրի էլեկտրոնային հասցեով ստացվել են բազմաթիվ «սփամ» նամակներ, որոնք եւս բավականին խոչընդոտել են աշխատանքներին: Չենք ուզում որեւէ մեկին կասկածի տակ առնել`այս ցածրորակ գործողությունները կազմակերպելու համար, բայց դատելով հոր եւ որդու քայլերից, նույնիսկ չուզենալով` ակամայից մտածում ես, որ դա կարող է նրանց կողմից ուղղորդված լինել:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրը հայտարարում է, որ հետայսու դիմելու է բոլոր օրինական միջոցներին` իր գործունեության հանդեպ այսօրինակ ոտնձգությունները սահմանափակելու համար:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրենություն
- +1
- 30 июля 2009, 10:08
- anuk
Комментарии (0)
RSS свернуть / развернутьТолько зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.