Ծխե˚լ, թե չծխել˚. այս է խնդիրը

Ասում ես` չես ուզում, հա˚, որ ծխեմ: Ասում ես` հայ աղջկան վայել չի…
Բա ինչի ես հիացած արտահայտվում աշխարհում ամեն ինչի վրա "թքած ունեցող", ծխող, խմող ու սեփական բառերին չհետեւող էն անհասկանալի արարածի մասին: Մեկ-մեկ էլ օրինակներ ես բերում նրա հանճարեղ մտքերից, պատմում`ոնց ա պետք եկած տեղը սրան-նրան տեղը դնում, տղերքի հետ իրեն տղայավարի ա պահում, աղջիկների հետ… առհասարակ պահվածքից թույլ ա:
Աչքիս սիրում ես, որ աղջիկները մի քիչ լկտի են լինում, սահմանված կանոններից դուրս են գալիս, անում են բաներ, որ դուք երազում եք տեսնել, բայց հենց ռեալ կյանք եք գալիս, արգելում եք "նորմալ" աղջկան:
Հետո էլ ասում ես, որ նրանց հետ մենակ կարելի ա քնել: Իսկ "նորմալ" աղջիկների հետ չի կարելի˚:
so...
Գիտե˚ս` դու ուղղակի վախենում ես սեփական երեւակայությունից: Ու հատկապես վախենում ես, որ ուրիշ մեկը, ասենք` ես, հասկանամ ցանկություններդ:

Մի քիչ բաց եղիր… քո սիրած էն խծող-խմող, լկտի ու տուն չտանելու աղջկա պես…
  • +1
  • 31 июля 2009, 17:45
  • anuk

Комментарии (3)

RSS свернуть / развернуть
+
0
5+
avatar

Vadim

  • 1 августа 2009, 20:40
+
0
Merci, Vadim jan.
Pastoren, havanecir!!! :)
avatar

anuk

  • 3 августа 2009, 09:19
+
0
hastat! bayc hay axjkerq@ irenc nerdrum@ dra mej petqa unenan u pasiv dirq ch@ndunen!
avatar

Vadim

  • 4 августа 2009, 01:06

Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.