Սոչիի լավագույն հյուրանոցը հայկական է: Այն Արարատ լեռան նմանությամբ է: Մեծ բուրգը խորհրդանշում է հայկական Սփյուռքը, փոքրը` Հայաստանը: Երկու բուրգերի արանքում էլ խոյանում է հայկական մոմը խորհրդանշող շինությունը:
Սոչիում այսօր ամփոփված միջազգային բաց մրցութի արդյունքներով հաղթող է ճանաչվել հենց հայկական նախագիծը:
«Հայաստանի քարեր» անվամբ հյուրանոցային համալիրը Սոչիում 2014 թվականին նախատեսված Օլիմպիական խաղերի ընթացքում կլինի ամենաթանկն ու ռոմանտիկը: «Մաքս Մեդիա Գրուբ» ընկերության տեղեկացմամբ, մրցույթին մասնակցել է 27 ընկերություն`Ռուսաստանից, Հայաստանից և Ֆրանսիայից: Համալիրի արժեքը 126 միլիոն դոլար է: Դրանում լինելու են ոչ միայն ռեստորաններ ու սպորտային դահլիճներ, այլև եկեղեցի:
Իսկ թե ո՞վ է կառուցելու համալիրը` դեռ որոշված չէ:
Հիշեցնենք, որ 2009 թվականի մարտին ՌԴ կառավարությունը Օլիմպիական օբյեկտներ կառուցելու համար նախատեսված մրցույթին հրավիրեց մասնակցել նաև ԱՊՀ երկրների ընկերություններին:Ու արդեն մայիսին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը Սոչիում հայկական ոճով հյուրանոցային համալիր է կառուցելու:
Комментарии (0)
RSS свернуть / развернутьТолько зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.