Մեկ շաբաթ շարունակ հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ու դիտել աշխարհահռչակ կինոգործիչների վերջին աշխատանքները` «Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնի շրջանակներում:
Ըստ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական կայքի, միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին է արժանացել վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիին «Մյուս ափը» ֆիլմի համար, հատուկ մրցանակին («Արծաթե ծիրան»)` լեհ ռեժիսոր Միխալ Ռոսային «Քերծվածք» ֆիլմի համար, ժյուրիի նախագահի հատուկ մրցանակին` Օզջան Ալփերին «Աշուն» ֆիլմի համար:
Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում հաղթող է ճանաչվել ու «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին արժանացել դանիացի ռեժիսոր Անդերս Օսթերգորդին «Բիրմացի վիջեյը. ռեպորտաժ փակ երկրից» ֆիլմի համար, «Արծաթե Ծիրանի»` Սերգեյ Բուկովսկուն «Ողջերը» ֆիլմի համար, ժյուրիի հատուկ մրցանակը տրվել է հնդկուհի Ֆայզա Ահմադ Խանին «Մալեգաոնի գերմարդիկ» ֆիլմի համար:
Հայկական համայնապատկեր մրցույթում «Ոսկե Ծիրան» գլխավոր մրցանակը տրվել է Արկա Մանուկյանին «Սիրով և երախտագիտությամբ» ֆիլմի համար, ժյուրիի դիպլոմներ են տրվել Լևոն Քալանթարին «Կովկասի ազգականուհին» ֆիլմի համար և Ֆրեդերիկ Բալեգջյանին «Մեր աշխարհը» ֆիլմի համար:
Ֆիպրեսի (FIPRESCI-ի)` կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակը տվել է Օզջան Ալփերին` «Աշուն» ֆիլմի համար, իսկ էկումենիկ ժյուրիի մրցանակը` Գեորգի Օվաշվիլիին «Մյուս ափը» ֆիլմի համար:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնը մեկնարկել էր հուլիսի 12-ին: Կինոփառատոնին ներկայացված էին եղել 110 ֆիլմեր 40 երկրներից, 50-ից ավելի հայկական ֆիլմեր:
Комментарии (2)
RSS свернуть / развернутьVadim
Bayc Parajanovi filmer@, vor cucadrvel en mrcuytic durs, bacarutyun en!
anuk
Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.