Հայ ռեժիսորների ֆիլմերն այսօր պահվում են դարակներում, լավագույն դեպքում`ցուցադրվում ու քննարկվում նեղ շրջանակում կամ ներկայացվում կինոփառատոնների ժամանակ: Հանդիսատեսն էլ դրանց մասին լսում է, սակայն դրանք դիտելու հնարավորություն չի ունենում: Սահմանափակ են նաև մի շարք ռեժիսորների`ֆիլմեր նկարահանելու հնարավորությունները: Որպեսզի այս երևույթը Հայաստանում շարունակական չլինի` մի խումբ երիտասարդ կինոռեժիսորներ որոշել են բեկում մտցնել:
«Angry» ստուդիայի անդամներն, օրինակ, իրենց գերնպատակն են համարում համախմբել երիտասարդ ռեժիսորներին, նրանց ֆիլմերը ներկայացնել հանրությանը, նաև նկարահանել նոր ֆիլմեր
Այսօր «Արմատ» Ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նրանք
տեղեկացրեցին, որ մայիսից իրականացնում են նոր նախագիծ, որի նպատակն է հանրության դատին ներկայացնել ութ կարճամետրաժ ֆիլմեր: