«Նարեկացի արվեստի միությունում» անցկացվեց «Գյուրջիևը և Հայաստանը» միջոցառումը, որի ընթացքում այցելուներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ 20-րդ դարի առաջին կեսի հայտնի փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի կյանքի ուղուն: Այս մասին հայտնեց «Նարեկացի արվեստի միության» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը:
Նա նշեց, որ «Նարեկացի» արվեստի միությունում բացվել է «Անի, Կարս, Ալեքսանդրապոլ» հին լուսանկարների ցուցադրությունը, իսկ Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների անսամբլի կատարմամբ հնչել է Գյուրջիևի երաժշտությունը։
Ներկայացվել են նաև Գեորգի Գյուրջիևի ֆոլկլորային ստեղծագործությունները: «Գյուրջիևի հայկական ինքնությունը» զեկույցով հանդես եկավ Գյումրի Ավետիք Մելիք Սարգսյանը:
Նշենք, որ Գեորգի Գյուրջիևը hայազգի միստիկ փիլիսոփա Է, նա ծնվել է 1866թ. Ալեքսանդրապոլում, այժմ` Գյումրի, մահացել 1949թ-ին` Ֆրանսիայում: Գյուրջիևի հայրը ծագումով հույն է եղել` մասնագիտությամբ` աշուղ, իսկ մայրը գյումրիի հայուհի:
Գյուրջիևը իր նախնական ուսումը ստացել է Գյումրիում, իսկ հետագայում շարունակել Կարսի դպրոցում: Եղել է բանաստեղծ Ավետիք Իսահակյանի դասընկերը:
Комментарии (0)
RSS свернуть / развернутьТолько зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.