
Մատենդարանի մոտ այսօր` ժամը 20:00-ին, մշակութային ծրագրով հանդես է գալիս լեգենդար ռուս ռոք երաժիշտ և «Կիլիկիա» առագաստանավի մեծ բարեկամ Անդրեյ Մակարևիչը. նրա այս քայլն ուղղված է «
Կիլիկիա» առագաստանավի պահպանությանը:
Միջնադարյան հայկական առևտրական «Կիլիկիա» նավը կառուցվել է «
Այաս» ակումբի կողմից հնագույն նախագծով, անցել է Եվրոպայով մեկ, եղել է 25 տարբեր երկրների 62 նավահանգիստներում: 11 տարի է տևել նավի շինարարությունը: Նավը դարձել է հայ ազգի միասնականության և հոգևոր ուժի խորհրդանիշը:
Երկու տարի անընդմեջ ճանապարհորդելով` տարբեր երկրների բազմաթիվ մարդիկ իմացել են հայ ժողովրդի ծովագնացության վառ պատմության էջերը:
Արդեն երրորդ տարին է` լեգենդար առագաստանավը բաց երկնքի տակ սպասում է ծովային թանգարանի կազմակերպման հարցին: Միջնադարյան տեխնոլոգիաներով կառուցված առագաստանավը կարիք ունի մշտական խնամքի և համապատասխան պայմանների ապահովման` հետագա գոյությունը պահպանելու համար:
«Այաս» ակումբը մտավախություն ունի, որ մի քանի տարի անց կարող ենք անվերադարձ կորցնել «Կիլիկիա» առագաստանավը:
«Կիլիկիա» առագաստանավի ստեղծողները` «Այաս» ակումբը, նրանց ընկերներն ու համախոհները, ովքեր անտարբեր չեն մշակութային ու պատմական արժեքների նկատմամբ, այս օրերին ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցներն առագաստանավի պահպանության համար:
Комментарии (2)
RSS свернуть / развернутьVadim
Menq miayn urakhanum enq nranov, inch urishnern unen u sksum enq mez handimanel.
Isk erb ayd lav ban@ mez e trvum, dzerqners tap enq talis u gnum…
Shat anshnorhakal azg durs ekanq! :(
anuk
Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.