
Սոկրատես (հունարեն՝ Σωκράτης, 470–399 մ.թ.ա.)– հին Հունաստանի հայտնի փիլիսոփա։ Սոկրատես անունը հունարենում նշանակում է «անխորտակելի զորություն» (սոս՝ անխորտակ, կրատոս՝ ուժ, զորություն): Երբեմն հայերենում օգտագործվում է նաև Սոկրատ անունը (այն, անշուշտ, ռուսերենի ազդեցությամբ է ձևափոխվել)։Համարվում է, որ Սոկրատեսն է Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրը։ Սոկրատեսը այն եզակի փիլիսոփաներից էր, առանց որի անհնար է պատկերացնել հունական և եվրոպական փիլիսոփայության պատմությունը։ Ընդ որում, նա մարդկանց հիշողության մեջ անմահացել է ոչ միայն իր փիլիսոփայական գաղափարներով, այլև իր կյանքով ու գործով։ Սոկրատեսի մասին տեղեկության ամենակարևոր աղբյուրը Պլատոնն է։Սոկրատեսի դատաքննությունը և մահապատիժը իր կարիերայի գագաթնակետը և Պլատոնի երկխոսությունների կենտրոնական իրադարձություններն էին։ Ըստ Պլատոնի, դրանք երկուսն էլ ավելորդ էին։ Սոկրատեսը դատարանում ընդունել է, որ ինքը կարող էր խուսափել մահապատիժից՝ թողնելով փիլիսոփայությունը և դադարելով ակտիվ հասարակական գործունեությունը։ Դատավարությունից հետո, ինքը կարող էր խուսափել մահապատժից՝ ընդունելով ընկերների փախուստի պլանը։ Թե ինչու էր Սոկրատը ընդունել նահանգի որոշումը, իր մեջ պարունակում է խորը փիլիսոփայություն, այն մանրակրկիտ ներկայացված է իր ընկեր Կրիտոյի հետ զրույցում։ Սոկրատեսը ծնվել է մ.թ.ա. 469 թ. Աթենքում, քարտաշ Սոֆրոնիսկի և տատմեր Ֆենարետայի ընտանիքում, ստացել է սովորական կրթություն, որպես ծանր հետևակային՝ մասնակցել է մի շարք ճակատամարտերի՝ ցուցադրելով խիզախություն և արիություն։ Սոկրատեսը ամուսնացել էր Քսանթիպեի հետ, որ իր ամուսնուց բավական երիտասարդ էր։ Նրանք ունեցել են 3 որդիներ՝ Լամպրոկլեսին, Սոֆրոնիսկուսին և Մենեքսանուսին։ Սոկրատեսի մահվան ժամանակ իր տղաները դեռ բավականին երիտասարդ էին։ Իր ընկեր Կրիտոն քննադատել էր Սոկրատեսին իր երեխաներին լքելու համար, երբ Սոկրատեսը հրաժարվել էր իր մահապատժից խուսաբելու համար փախչել բանտից։Ձևականորեն նրան մեղադրում էին այն բանում, որ նա չի պաշտում աստվածներին, ներմուծում է նոր աստվածություններ և իր փիլիսոփայությամբ այլասերում է պատանիներին։ Մ.թ.ա. 399 թ. դատարանի վճռով նա թույն է խմում և մահանում: Չնայած Սոկրատեսը հնարավորություն ուներ փախչելու բանտից ու փրկվելու, սակայն նա, որպես օրինապահ քաղաքացի, հրաժարվում է այդ անօրինական քայլից։Ըստ ավանդության Սոկրատեսը երիտասարդ տարիքում այցելել է Դելֆոս, որտեղ նրան հուզել է Դելֆյան տաճարին փորագրված «Ճանաչիր ինքդ քեզ» մակագրությունը։ Սոկրատեսը դա ընդունել է որպես մարդու էության, բնության, նրա կյանքի իմաստի ու նպատակի ճանաչողության կոչ, որպես փիլիսոփայական խորհրդածությունների ելակետ։Հեգնանքը սոկրատեսյան բանավեճի և զրույցի վարման անկապտելի մասն է։ Նա հեգնական է թե՛ իր և թե՛ ուրիշների հանդեպ։ «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» սկզբունքը, որով առաջնորդվում է նա, ուղղված է նրանց դեմ, ովքեր չգիտեն, որ չգիտեն, բայց վիճում են։ Նա զրույցը վարում է այնպես, որ զրուցակիցը շուտով հայտնվում է փակուղու մեջ և սկսում է ինքն իրեն հակասել։ Զրուցակցին թվում է, թե Սոկրատեսը նույնպես դիտմամբ խճճվում է, որպեսի խճճի իրեն։ Սակայն սոկրատեսյան զրույցի նպատակը զրուցակցի անգիտության, մոլորության կամ սխալի ցուցանումը չէ. զրույցի միջոցով պետք է երևան գա ճշմարտությունը։
Զրույցի ընթացքում պարզվում է, որ սահմանվող առարկան ունի բազմաթիվ կողմեր ու հատկություններ։ Դրանք ընդհանրացնելու համար Սոկրատեսը կիրառում է ինդուկցիայի մեթոդը, որի դեպքում մասնավորից ընթանում ենք դեպի ընդհանուրը։ Միտքն ամրագրում է ընդհանուրը՝ հենվելով իրերի նման հատկությունների վրա։ Դիալեկտիկական արվեստի խնդիրը, ըստ Սոկրատեսի, ուսումնասիրվող առարկայի սեռային և տեսակային հասկացությունների հայտնաբերումն է և դրանց հարաբերման եղանակի պարզաբանումը։ Սոկրատեսի ողբերգական մահվանից հետո նրա աշակերտները հիմնադրեցին դպրոցներ, որոնցից առավել նշանավորներն էին կիրենյան, կինիկյան և մեգարյան դպրոցները: Միակողմանիորեն զարգացնելով Սոկրատեսի ուսմունքի կողմերից մեկը՝ այդ դպրոցները ոչ միշտ հարազատ մնացին սոկրատեսյան փիլիսոփայության ոգուն։
Комментарии (6)
RSS свернуть / развернутьNapoleon
Napoleon
Hayk
Napoleon
<<Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել՝ սեր։ Սիրել բոլորին։ Հասկացա, որ ուրիշը՝ ես եմ։ Եվ սիրել նրան։ Եթե դա կա քո մեջ, ապա բանականությունը կարող է հուշել Ճշմարտությունը։ Եվ ես երբեք այդպես երջանիկ չէի եղել, ինչպես այն ակնթարթում, երբ իմ մեջ զգացի այդ սերը...>>
<<Ինչքա՛ն անմիտ եք դուք՝ կանայքդ, երևակայելով, թե ձեր մեջ տղամարդկանց դուր է գալիս միայն արտաքինը։ Թեոդատան ուներ նաև այն գեղեցկությունը, որը տարիները չեն փչացնում, այլ դարձնում են ավելի կատարյալ>>։
<<Վախը հաղթում է այն մարդկանց, ովքեր սիրում են իրենց կամ մարմինը, կամ հարստությունը, կամ մեծարանքը>>։
<<Նա է առավել հարուստ, ով գոհ է քչից, քանի որ այդպիսի գոհունակությունը վկայում է բնավորության հարստության մասին>>։
<<Հարստությունը կիրթ լինելու մեջ է, իմաստության մեջ, առաքինության մեջ...>>
<<Այն ո՞ր մարդն է, որը լինելով բավականությունների ստրուկ, չի այլանդակում իր մարմինն ու հոգին>>։
<<Անչափավորությունը մարդուն գցում է կրքերի ստրկության մեջ>>։
<<Ամուսնացի՛ր՝ ինչ էլ որ լինի։ Եթե լավ կին հանդիպի՝ կլինես բացառություն, իսկ եթե վատը՝ կդառնաս փիլիսոփա>>։
HRAYR
Napoleon
Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.