Մեր ժամանակի հերոսը
Տեսնես հեռուստացույցով հետաքրքիր բան կա?: ՈՒ՛ֆ: ՈՒր է էդ պուլտը: Հա՛: Մենք էլ հայերով բառ ենք հօրինել` հեռակառավարման վահանակ: Մինչև դա արտասանես` ինը անգամ կասես ՙպուլտ՚: Ի դեպ, էդ ուր են դրել?: Հետո էլ կասենք, թե նոր հեռուստացույց ունենք, նստած տեղից կարող ես ալիքները փոխել:
Ա՛յ թե մաման տեսներ, որ նստել եմ էկրանի դիմաց ու դաս չեմ անում: Երևի պատերազմ կսկսեր: Ախր չեն ուզում հասկանալ, որ զահլես գնում ա էդ գրքերից, բանաձևերից: Ալարում եմ կարդալ: Ինչ ա, դժվար ա հասկանալ?: Էն մի լավ երգ կա հայ տղերքի մասին` ՙԼոքշ ա՚. հենց իմ մասին էլ գրէլ են: Աննան էլ ասում ա` նորմալ մարդու համար նման վիճակ չկա: Ոնց չկա?: Դե արի ու հասկացրու: Ինքը կսկսի ժուռնալիստաբար երկար ու բանասիրորեն ձանձրալի բացատրել, որ մարդը ամեն ինչ կարող է հասցնել, իր կյանքը ինքն է դասավորում և այլն: Ինչ ա, ինքը լոքշ վիճակում չի հայտնվում?:…
Ճիշտն ասած` Աննան վատը չի: Ամենակարևորը այն է, որ մամային չի ասել, որ սիրահարվել եմ: Թե չե այդտեղ էլ մի նոր պատերազմ կսկսվեր, ու մաման կհայտարեր, թե իմ չսովորելու պատճառը հենց դա է: Հետո էլ պապան մի մարդասիրական ճառ կկարդար դասերի, հաջողության, խելքի ու հրեաների մասին: ՈՒ ես ևս երկու օր տնից դուրս չեի գա, իբր թե ազդեցության տակ եմ:
Իրականում անկապ ապրում ենք, էլի: Նույնիսկ էդ հեռուստացույցով հետաքրքիր բան չկա: Աննան էլ կասի, թե մասնագիտություն է ընտրել: Սա չի ձեր ժուռնալիստիկան` ո՛չ կինո կա, ո՛չ համերգ: Է՛հ, իմ մասնագիտությունը ամենալավն է` դիվանագիտություն: Պառկի դիվանին ու նայի, թե Աննան ու նրա նմանները ինչ լավ բան կասեն հեռուստացույցով: Իզուր էլ պոլիտեխնիկ գնացի. ինձնից ինչ շինարար?: Երևի որոշեմ ու համալսարանում դիվանագիտության ֆակուլտետ բացեմ: Կկոչվի Բազմոցագիտության ֆակուլտետ հատուկ ինձ նման` կյանքի իմաստն ու անիմաստությունը ըմբռնած տղերքի համար:
Չէ՛, լավ ա, որ մաման տանը չի ու իմ էս հայրենասիրական որոշմանը տեղյակ չի: Թե չէ էդտեղ էլ մի այլ սկանդալ կլիներ: Ընտանեկան խորհուրդը կորոշեր, որ ես հաստատ բանակ գնալու կադր եմ: Ու էլի մի շաբաթ բոլորը մթնած ման կգային:
Ըհը, էսա Աննայի գալու ժամն ա: Կգա, մամայավարի կբողոքի, որ դաս չեմ անում ու կճվճվա, որ որոշել եմ տնից դուրս գալ, տղերքին հանդիպել: Ոչինչ: Նախօրոք կասեմ, որ ինքն էսօր շատ սիրուն ա: Ինքն էլ կհալվի, ու մտքով չի անցնի ինձ արգելել:
Մի խոսքով, էսօրն էլ էդպես կմթնի: Վաղը նորից նույն անկապ, ՙլոքշ՚ վիճակը: Վաղվա համար մի ուրիշ հանճարեղ բան կմտածեմ, պրոբլեմ չկա:
Հիմա կարևորը մազերս սանրելն ու դուխի ցանելն ա: Մեկ էլ տեսար` տղերքով տեղ գնացինք:
Հա՛, էդ հեռուստացույցն անջատել է պետք, թե չէ հանցանշան կթողնեմ: Չմոռանամ գրքերս սեղանին շարել, որ կարծեն, թե ամբողջ ընթացքում դաս եմ արել:
*Երգում է*
Լո~քշ ա, դիվանի վրա լո~քշ ա…
*Դռան բացվելու ձայնը*
-Ան, էկար?: Վա~յ, էս ինչ սիրուն ես…:
- +5
- 10 июня 2009, 15:34
- anuk
Комментарии (2)
RSS свернуть / развернутьMonika
Mi xosqov shnorhakalutyun patmutyan hamar, shat lavn er!!!
Hayk
Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.