Հուլիսի 30-սեպտեմբերի 21-ը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում` բաց երկնքի տակ, կանցկացվի «Բաց երաժշտության փառատոնը», որին կմասնակցեն դասական երաժշտության ընդհանուր առմամբ 150 կատարող եւ խումբ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Իտալիայից եւ այլն:
Ինչպես ասուլիսում նշեց փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը` բացի նախապես հրապարակված համերգային ծրագրից, լինելու են նաեւ բազմաթիվ անակնկալներ: