
Արդեն այս տարի կարող է սկսվել Իրանից Հայաստան նոր խողովակաշարի անցկացումը: Ըստ այդ նախագծի, հանրապետությունը, որը չունի հումքի սեփական պաշարներ, կկարողանա ամեն օր ստանալ մինչեւ 8 տոննա պատրաստի նավթամթերք, ինչը թույլ կտա նվազեցնել տրանսպորտային ծախսերը եւ գները ներքին շուկայում: Նոր նախագծեի իրականացման կարեւորությունը նաեւ նրանում է, որ խոսքը գնում է դեպի Հայաստան բենզինի եւ դիզելային վառելիքի այլընտրանքային առաքումների մասին:
Հարկ է հիշեցնել, որ վերջերս շահագործման հանձնվեց ՙԻրան-Հայաստան՚ գազամուղը, որով հանրապետությունն արդեն իսկ յոթ մլն խորանարդ մետր գազ է ստացել: Այժմ ակտիվորեն քննարկվում է երկաթուղու կառուցման հնարավորությունը, ինչը թույլ կտա Հայաստանին Իրանի տարածքով դուրս գալ Պարսից ծոց ու Կենտրոնական Ասիայի երկրներ: Ուսումնասիրվում է թուրքմենական գազի առաքման հնարավորությունը, ՙԻրան-Հայաստան՚ գազամուղի երկարացման դեպքում: Իսկ այս ամառ արդեն կսկսվի Իրանից Հայաստան էլեկտրահաղորդիչ գծերի երրորդ շարքի կառուցումը: Այս նախագիծը տարածաշրջանային կլինի, քանի որ կանդրադառնա նաեւ Վրաստանի վրա, գրում է ՙRusEnergy՚-ին:
PanARMENIAN.Net
Комментарии (0)
RSS свернуть / развернутьТолько зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.