ՄԵԴՎԵԴԵՎ-ԱԼԻԵՎ. ՉԵՆ ՇՐՋԱՆՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

ՄԵԴՎԵԴԵՎ-ԱԼԻԵՎ. ՉԵՆ ՇՐՋԱՆՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸՄեկօրյա աշխատանքային այցով Բաքվում գտնվող ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բանակցություններն սկսվել են դեմ առ դեմ ձևաչափով նախագահական «Զագուլբա» կոչվող պալատում, այնուհետև` շարունակվել ընդլայնված կազմով:

Արդյունքում ստորագրվել է 2 համատեղ հայտարարություն` Կասպից ծովի և Սամուր սահմանային գետի ջրային ռեսուրսների բաշխման վերաբերյալ և մի շարք այլ համաձայնագրեր: Դրանցից մեկն էլ ռուսական «Գազպրոմի» և Ադրբեջանի պետական նավթային ընկերության համագործակցության մասին է, ինչը ենթադրում է, որ մինչև 2010 թվականի հունվար ամիսը ադրբեջանական գազը պետք է մատակարարվի Ռուսաստան:

Բաքվում, ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, նախագահները հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության խնդրին: Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում առաջընթացը շարունակվի:

Հիշեցնենք, որ վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում: Ըստ Մեդվեդևի, այդ հանդիպումը ցույց է տվել, որ կողմերը պատրաստ են վերանայել բոլոր հարցերը` միջազգային նորմերի և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:

«Դա հույս է տալիս, որ Ղարաբաղյան հիմնախնդիրն ունի բոլոր հնարավորությունները` լուծվելու համար: Բանակցությունների մասնակիցները պատրաստ են աստիճանաբար առաջ շարժվել»,- հավելել է ՌԴ նախագահը:

«Կարծում եմ, որ մեզ կհաջողվի կարգավորել խնդիրը: Մենք դա ուզում ենք և մեր երկրի կողմից անում ենք ամեն ինչ, որ դա շուտ լինի»,- իր հերթին ասել է Ալիևը:

www.panorama.am
  • +1
  • 29 июня 2009, 22:26
  • anuk

Комментарии (0)

RSS свернуть / развернуть

Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.