ՍԵՆՍԱՑԻԱ. ՀԱՍԵԼ ԵՆ ՔԱՂՑԿԵՂԻ ԲՈՒԺՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԻՆ

Ամերիկացի գիտնականները գտել են սպիտակուց, որը չարորակ ուռուցքներն ապահովում է էներգիայով: Այժմ նրանք վստահեցնում են, որ հնարավոր է միջոց գտնել, որը թույլ կտա արգելափակել այդ աշխատանքն ու կտա հնարավորություն` քաղցկեղածին բջիջներն առանց էներգիայի թողնելու:

Ռուսական լրատվամիջոցների հողորդմամբ, հետազոտությունը կատարել են ԱՄՆ-ի երեք ինստիտուտների գիտնականներ: «Science» թերթում հրապարակված եզրակացությունների համաձայն, «STAT3» սպիտակուցի գործունեության դադարեցումը կարող է քաղցկեղի բջիջներն առանց էներգիայի սնուցման թողնել:

Նշենք, որ այժմ գիտնականները, առաջնահերթ փորձում են տարանջատել, առողջ և քաղցկեղածին բջիջները, գտնել այն սպիտակուցները, որոնց քաղցկեղածին բջիջներին օրգանիզմից էներգիա են խլում:

Երբ նրանք կկարողանան տարբերակել բջիջները, հերթը կհասնի չարորակ ուռուցքով հիվանդների համար այնպիսի դեղամիջոցներ գտնելուն, որոնք կնպաստեն քաղցկեղի բջիջներից «էներգիայի անջատմանը»:

www.panorama.am
  • +1
  • 29 июня 2009, 22:28
  • anuk

Комментарии (0)

RSS свернуть / развернуть

Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.