Սուքիասյանի ձերբակալությունն անխուսափելի է

Հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վերադարձի դեպքում, նրա ձերբակալությունն անխուսափելի է: Նախաքննության մարմինն այսօր մերժել է Սուքիասյանի փաստաբաններ Արթուր Գրիգորյանի եւ Արա Զաքարյանի այն միջնորդությունը, համաձայն որի մինչեւ հուլիսի 31-ը ներկայանալու դեպքում Սուքիասյանը չպետք է ձերբակալվի եւ մինչեւ դատավարության սկիզբը պետք է մնա ազատության մեջ:
«Մերժելով մեր միջնորդությունը` նախաքննության մարմինը խախտել է ոչ միայն ՀՀ-ում գործող օրենսդրությունը, այլեւ ԵԽԽՎ 1677 բանաձեւը, որը հենց պահանջում էր, որ հետախուզման մեջ գտնվողները` ինքնակամ իրավապահ մարմիններին ներկայանալու դեպքում չպետք զրկվեն ազատությունից մինչեւ դատավարությունը»,- այսօր «Ա1+»-ին ասաց փաստաբան Արթուր Գրիգորյանը: Նախաքննության մարմի այս որոշումը Սուքիասյանի փաստաբաններին հիմք է տալիս ասել, որ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են: Վերջին ասուլիսի ընթացքում փաստաբաններն հայտարարեցին, որ Սուքիասյանի վերադարձը կախված է մի շարք հանգամանքներից: Այդ հանգամանքների մեջ մտնո՞ւմ էր նաեւ այս նախաքննության մարմնի կողմից Ձեր միջնորդության մերժումը. «Ա1+»-ի հարցին` փաստաբանը պատասխանեց. «Սա գլխավոր հանգամանքներից չէ: Երբ ես խոսում էի հնարավոր հանգամանքների մասին, նկատի չունեի գործի ընթացքը: Խոսքը սուբյեկտիվ հանգամանքների մասին է, այսինքն Սուքիասյանի փոխարեն մենք չենք կարող երբևէ որոշում կայացնել կամ հայտարարություն անել: Ես միայն կարող եմ ասել, որ ամենայն հավանականությամբ, Խաչատուր Սուքիասյանը կվերադառնա մինչեւ հուլիսի 31-ը»:

www.a1plus.am
  • +1
  • 12 июля 2009, 19:25
  • anuk

Комментарии (1)

RSS свернуть / развернуть
+
0
Suqiasyan is not guilty,,,,,,,,,,,,,,,NO COMMENT
avatar

Napoleon

  • 13 июля 2009, 19:43

Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.