Զոհվել են...

«Կասպյան էյրլայնս» ավիաընկերության Նալբանդյան փողոցում տեղակայված գրասենյակում մթնոլորտը ծանր էր, հուզիչ:

Այստեղ անընդհատ գալիս էին Թեհրանից Երեւան թռչող Տու 154 ինքնաթիռի զոհերի հարազատները, ճշտում անուններ, չէին դադարում նաեւ հեռախոսազանգերը:

«Զանգահարում են նույնիսկ Ճապոնիայից, Ռուսաստանից, Ռումինայից, Իրանից, տեղեկանում դեպքի մանրամասներին, ճշտում զոհվածների անունները: Մենք էլ շատ հուզված ենք, քանի որ ամեն անգամ շատ դժվար է նույն լուրը հաղորդելը»,- «Ա1+»-ին ասաց «Տաթեվ թրավել» ՏՏՏ ընկերության ավագ դիսպետչեր Բելլա Գեւորգյանը: Թեհրան-Երեւան չվերթի ուղեւորների մեծ մասը պարսկահայեր էին հիմնականում' գործարարներ: Նրանց թվում են «Մարկել» ՓԲԸ ընկերության աշխատակիցներից Արթուր Գրիգորյանը, Աշոտ Ներսիսյանը: Զոհվածների թվում է նաեւ Իրանում Վրաստանի դեսպանի կինը Նաթելա Նիկոլավան եվ Հայաստանում Վրաստանի դեսպանատան ֆինանսական մենեջեր Գիվի Չակադուան:

«Բարեկամներս ու ընկերներս եղել են այդ ինքնաթիռում նրանք բոլորը զոհվել են: Շատ դժվար է այդ ամենի մասին առաջինը տեղեկանալ, սակայն գերադասում եմ մնալ այստեղ շարունակել աշխատանքս»,-«Ա1+»-ին հուզված պատմեց ընկերության մեկ այլ աշխատակցուհի' Լալա Ամիրխանյանը:

Ավիաընկերության գրասենյակ եկած հարազատների մեծ մասը լացակումած հեռանում էին, մի մասն էլ' արդեն տոմսեր պատվիրում Իրան վերադառնալու համար, սակայն եւ այսօր, եւ վաղը դեպի Թեհրան Երեւանից թռիչքների չեն իրականացվելու:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը չբացառեցին, որ Իրանում դեպքի կապակցությամբ սուգ հայտարարվի:

Այս պահին առկա տվյալներով Թեհրան- Երեւան չվերթի վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորներից մոտ քառասունը հայազգի են, որոնցից հինգը'Հայաստանի քաղաքացի:

Կից ներկայացնում ենք ՙԿասպիական ավիաուղիներ՚ ընկերության կայքում տեղադրված վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների ցանկը:

Դեպքի վայր են մեկնել Թեհրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, վաղը Երեւանից Ղազվին կժամանի Իրանում ՀՀ նորանշանակ դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Աբդոլլահզադե Համիդռեզա
Ահմադինորրեհ Արամ
Աջանդ Անետտ
Աքբարի Ղասեմ
Ալաի Մարիամ
Ալավիշիրխո
Ալիմոհամմադի Ահմադ
Ալիմոհամմադի Արաշ
Ալիմոհամմադի Ալիաքբար
Ալիմոհամմադի Քավեհ
Ալիռեզաի Մանիժեհ
Ալիռեզաի Մոջդեհ
Ամինալավի Անահիտա
Ամիրի Ալի
Անթաշյան Նանա
Ասադորյան Էդվին
Ավաքյան Արդաշիր
Ավանեսսյան Ազադ
Ազիզոլլահի Մոսավեր
Բաբումյան Անուշ
Բաղերփուր Յահյա
Բահրամի Ալի
Բանա Հոսսեյն
Բարֆորուշան Մեհդի
Բեհեշթինեջա
Բողոզյանս Աննա
Բոհլուլի Ռոյա
Դավիդյան Լևոն
Դեհղանինիա Վահիդռեզա
Դերավանեսյան Մարտիկ
Էբրահիմիդոլո Վահիդ
Էհյա Դարյուշ
Էստեփանյան Նաիրի
Էստեփանյան Շողեր
Ֆալարզփուր Ջամշիդ
Ֆալլահզադեհ Մորթեզա
Ֆարաջզադեհ Ռաշիդ
Ֆազայելմոհամ Մոհսեն
Գարանյան Մելինե
Ղաֆուրիսիահ
Ղեզավաթ Ալի
Ղոլամհոսեյն Նեդա
Ղոլոբի Հասան
Ղոլոիանհաֆթ Հասմակ
Ղուկասյանս Կարաբդ
Գիվի Չկադուա
Գրիգորյան Արթուր
Հադդադի Մոհամմադ
Հադիխանհերս Արյան
Հադիխանհերս Ա.Մ.
Հաղփարասթսե Ղոլամռեզա
Հաղփարասթսե Ասդելեհ
Հասսանզադեհ Հասսան
Հայրոփթհովսե Լորիկ
Հոսսեյնի Սեյյեդմահդի
Իզադջու Մոհամմադ
Ջաֆարի Ջավադ
Ջաֆարի Յաղուբ
Ջալալի Մաջիդ
Ջավանբախշ Վահիդ
Ջավանռաշխա Համիդ
Ջազայերի Սեյեդմոհհամադ
Ջազայերի Սեյեդշահան
Ջազայերի Սեյեդռահամ
Կակվանդի Մոհամմադռեզա
Կարապետյանմա Թալինե
Քարիմի Նաոիա
Քարիմի Նիլուֆար
Քարիմի Նիմա
Քարիմի Հոսեյն
Քաշանիղարա
Քերմանիմոախ Ահմադ
Խաբազքարֆոմ Ամին
Խաչիկ Էդվարդ
Խավանինզադեհ Հասսան
Խեյրաթիրուն Ալի
Խերադի Ահմադռեզա
Խունգարմխոհ Հոմա
Լաշգյարի Ալիռեզա
Լոթֆիֆարդ Ռոյա
Մահմուդիզադեհ
Մաիլյան Նաիրի
Մանասերյան Արշավիր
Մարգարյան Կարինե
Մաթյանկոնարա Մասիս
Մելքոմաբքար Անի
Մելքոմաբքար Արին
Մուալեմիանգո Մեղդադ
Մոհադեսեդիգ Ալի
Մոհամմադի
Մոհամմադիխա Ղոլամռեզա
Մոհամմադսաֆա Ֆաթեմեհ
Մոխթարիհաջ Բաբաք
Մորադյանհաջի
Մոզաֆարիաղդ
Նայեմ Նազիլա
Նաջաֆիլահիջի Սադեղ
Նավասարդյանթ Ալվարդ
Նազարիշաքիբ
Ներսիսյան Աշոտ
Նիաղի Հադի
Նիավարանի Սեյեդֆարդադ
Նիքնամ Աբբաս
Նիկոնովա Նաթելա
Նորոզփուրշո Մոհսեն
Նոսրաթի Նասսեր
Փեյդարեսի Էբրահիմ
Փուլադիղալե Համասփուր
Փուրղորբանի Ալիռեզա
Փուրմողադամ
Ռաֆիեմանսու
Ռասուլի Սաիդ
Ռեյհանի Մեհդի
Սաբաղի Մոստաֆա
Սաբուրի Շահնամ
Սալարիան Դավուդ
Սալեհի Արիան
Սալեհի Սաեիդ
Սամարղանդիս
Սամարղանդիս
Սանաեի Մոհամմադո
Սարքեզիանս Արմեն
Սարքեզիանս Վահե
Սերքիսիան Արմեն
Սեյեդալիռութ
Շադխու Մասումե
Շահբազիանսա Ժորժիկ
Շահմորադիան
Սիմոխաչիկի
Սիմոնիանղալ Խաչխաթուն
Սիրաթի Փարհամ
Սիրոյան Արա
Սոլեյմանիֆար Ամին
Սոլթանմոհամ Ալի
Սուքիազյանհա Զարմինե
Թահմասիան Վարդանուշ
Թարսինիան Լուսիկ
Թարույանս Ռամուն
Թերհովհաննեսի Քրիստինե
Թերհովհաննեսի Անահիտափթալի
Թեյմուրի Նասեր
Թիմաշ Թադե
Վաթանփարասթ Սիավաշ
Յաղոաբիմասս
Յաղոաբիմասս
Յամինի Աբդոլռեզա
Յուսեֆի Ռեզա
Զարեան Ալաե
Զարեան Հեսամ
Զարեան Թարլան
Զարիֆմահմուդ
Զեբարդասթբար
Զեյնիվանդնեժ

www.a1plus.am
  • +1
  • 15 июля 2009, 19:45
  • anuk

Комментарии (0)

RSS свернуть / развернуть

Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.