ԱՅՍՕՐ ՈՒՍԱՆՈՂԻ ՏՈՆՆ Է

ԵՊՀ մեծ դահլիճում այսօր «ուսանողական հրավառություն էր»:
Երգ, պար, ծափահարություններ ու անթիվ անհամար ժպիտներ. ԵՊՀ ուսանողները տոնում էին ուսանողի միջազգային օրը: ԵՊՀ ՈՒԽ-ի նախաձեռնությամբ այս տարի տոնական օրը նշանավորվեց նոր մրցանակաբաշխությամբ:

Առաջին անգամ անցկացվող «Ուսանող-2009» մրցույթը նպատակ ունի առանձնացնելու ու գնահատելու այն ուսանողներին, ովքեր իրենց գիտակրթական եւ հասարակական գործունեությունը կիրառում են ի նպաստ իրենց համալսարանի եւ իրենց պետության:

ԵՊՀ ՈՒԽ-ի նախաձեռնությունը ողջունել էր նաեւ ԵՊՀ ղեկավարությունը: Միջոցառման բացման խոսքում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմի անունից ուսանողներին շնորհավորեց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Ուսանողությունն այսօր մեր հասարակության ամենավճռական ու խիզախ հատվածն է, որը պատրաստ է ոտքի կանգնել վճռական պահին եւ ասել իր խոսքը: Սակայն պետք է նշել, որ ուսանողությունը նաեւ մեր երկրի ամենախոցելի խավերից մեկն է: Սոցիալ տնտեսական ծանր պայմաններում ուսանողների ուսերին ծանրանում է այնպիսի բեռ, որի տակից ուսանողները հաճախ միայնակ դուրս գալու ի վիճակի չեն: Ուստի ավագ սերնդի եւ պետության պարտքն է նեցուկ կանգնել ուսանողներին, օգնել նրանց հաղթահարելու իրենց առջեւ ծառացած խնդիրները»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը: Շուրջ երկու ժամ ուսանողների համար ելույթ ունեցան ԵՊՀ անհատ երգիչները, երգչախումբն ու պարի համույթը:

Մշակութային համարներով հագեցած տոնական համերգի հիմնական նպատակը, այնուամնեայնիվ, «Ուսանող-2009» մրցանակաբաշխությունն էր: Ըստ նախօրոք լրացրած հայտերի 6 հոգանոց հանձնաժողովը ընտրել էր 100 ուսանողի: Նրանց հետ անհատական հարցազրույցների արդյունքում հաղթող էին ճանաչվել 12-ը: Մրցանակակիրները պարգեւատրվեցին ԵՊՀ բրոնզե մեդալով:

ԵՊՀ ՈՒԽ-ի անունից պարգեւատրվեցին նաեւ ԵՊՀ ուսանողական խորհրդի լավագույն ճանաչված երեք հանձնաժողովները եւ ֆակուլտետային ուսանողական խորհուրդները:

Ստորեւ ներկայացնում ենք «Ուսանող-2009» մրցանակաբաշխության հաղթողներին:

ԵՊՀ բրոնզե մեդալով պարգեւատրվեցին`

1. Էդգար Ամիրխանյան – Հայ բանասիրության ֆակուլտետ, 3-րդ կուրս

2. Տիգրան Քեռյան — Աշխարհագրություն և երկրաբանության ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս,

3. Արթուր Մակարյան – Տնտեսագիտության ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս,

4. Ասպրամ Կրպեյան – Իրավագիտության ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս,

5. Լիլիթ Աֆրիկյան – Քիմիայի ֆակուլտետ, 5-րդ կուրս,

6. Լիլիթ Եղիազարյան – Ռուս բանասիրության ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս,

7. Մարիաննա Փահլևանյան – Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, 3-րդ կուրս,

8. Վահան Մալխասյան – Ֆիզիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս,

9. Վարուժան Գեղամյան — Արևելագիտության ֆակուլտետ, 3-րդ կուրս,

10. Սաթենիկ Ջրբաշյան – Մաթեմատիկա և մեխանիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս,

11. Դավիթ Սարգսյան – Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս,

12. Վահագն Քոթանջյան – Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 4-րդ կուրս:

Լավագույն ֆակուլտետային ՈՒԽ-ներ են ճանաչվել`

1. ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ – ՈՒԽ նախագահ` Աննա Մարմարյան,
2. ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ – ՈՒԽ նախագահ` Ալեքսանդր Սարգսյան,
3. ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ – ՈՒԽ նախագահ Տիգրան Աբովյան:

Լավագույն ՈՒԽ հանձնաժողովներ են ճանաչվել`

1. ԵՊՀ ՈՒԽ 90-ամյակի միջոցառումների իրականացմանը նվիրված ժամանակավոր հանձնաժողով – հանձնաժողովի նախագահ` Հարություն Ազգալդյան,
2. Լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով – հանձնաժողովի նախագահ` Գոհար Պողոսյան,
3. Գիտակրթական հանձնաժողով – հանձնաժողովի նախագահ` Վարդան Ասատրյան:

ysu.am/site/index.php?lang=3&page=2&search_keyword=&m=&y=&p_num=0&id=2639
  • 0
  • 18 ноября 2009, 11:08
  • anuk

Комментарии (0)

RSS свернуть / развернуть

Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.