300 Սպարտացիների մղած լեգենդական պայքարը Քսերքսեսի բազմահազարանոց զորքի դեմ

300 Սպարտացիների մղած լեգենդական պայքարը Քսերքսեսի բազմահազարանոց զորքի դեմԴարեհի արշավանքից հետո, պարսկական նոր ներխուժումները կանխելու նպատակով, Աթենքի ժողովրդական ժողովը որոշեց մեծացնել իր նավատորմը:
Պարսկաստանում գահ էր բարձրացել Դարեհ I-ի որդի Քսերքսեսը: Նա մեծաթիվ զորքով Ք.ա. 480 թ. Փոքր Ասիայից ներխուժեց Հունաստան: Հունական պոլիսներից Աթենքն ու Սպարտան որոշեցին համատեղ գործել թշնամու դեմ:

Սպարտայի թագավորը` Լեոնիդը, իր 300 սպարտացիներով ամրացավ Թերմոպիլյան կիրճում` փակելով պարսիկների ճանապարհը դեպի Միջին Հունաստան: Նրանց միացան նաև այլ պոլիսներից եկած կամավորները: Սպարտացիներին ծովից պաշտպանում էր Աթենական նավատորմը: Քսերքսեսի բազմահազարանոց բանակը չէր կարողանում գրավել նեղ կիրճը: