Կրոն - ինչ է այն իրենից ներկայացնում?


Կրոն բառը հայերեն ստուգաբանվում է կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք, ծագելով կրել բառից (որպէս թէ կրեալ եւ պահեալ, կամ կրելի օրինոք (Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան): Հանրագիտակ Ղևոնդ Ալիշանը կրոնը բխեցնում է կիրք բառից, մեկնելով այն իբրև ներքին զգացում: Religio լատիներեն նշանակում է առաքինութ-յուն, սրբություն, պաշտամունքի առարկա: Կրոնը որպես ներքին զգացում՝ հավատք, ծագել ու զարգա¬ցել է մարդկային գիտակցությանը համընթաց, ներկայացնելով հա¬սարակական գիտակցության ուրույն ձև, որն արտացոլում է առանձին մարդու և ողջ հասարակության աշխարհայեցողության ու մտածելակերպի գերբնականացված, սրբազնացված ոլորտը: Կրո-նի, հավատքի, գերբնականի հարցերը վաղուց են հետաքրքրել բնագետներին, իմաստասերներին, աստվածաբաններին: Արարիչ աստծո վերաբերյալ խորհրդածությունները հանգիստ չեն տվել բո-լոր ժամանակների մտածողներին՝ աշխարհի տարբեր ծագերում:

Բուդդայական կրոնի հիմնադիրը : Բուդդայի պատմությունը


Բուդդայականությունը երեք համաշխարհային կրոններից ամենահինն է: Այն ծագել է մ.թ.ա. հինգերորդ դարի կեսերին Հնդկաստանում: Այժմ աշխարհում հաշվում են շուրջ 800 մլն. բուդդայականներ: Այս կրոնի հիմնադիրն է համարվում Սիդհարդհա Գաուտամա Սակիա Մունի Թաթխագաթա Բուդդան (Buddha): Նրա անվան վեց բաղադրիչներից յուրաքանչյուրն ունի իր իմաստը: Այսպես, Սիդհարդհա նշանակում է իր կոչումին ծառայած, Գաուտամա` քաջ, Սակիան նրա ցեղի անունն է, Մունի` պայծառատես, Թաթխագաթա` տիեզերական, և Բուդդա նշանակոիմ է ընտրյալ:

Մահմեդականություն կամ Իսլամ - Արևելքի ''ընտրությունը''


Ինչ էր կատարվում Իրանում 500-ից 650 թվակնանները:
Իրանը անջատվել էր Զրադաշտությունից(կլասիկ) չէր ընդունում քրիստոնեությունը արևմտյան ընկալմամբ, նա փնտրումների մեջ էր ,այդ ժամանակահատվածում Իրանում ձևավորվեց մի նոր կրոնագաղափարական շարժում որը պատմության մեջ մնաց Մանեհենություն անվամբ:
Այսինքն Կլասիկ Իրանական դավանաբանական համակարգը այլևս չէր գործում ,դավանաբանական դաշտում
հստակորեն գործում էին մի քանի ուղղություններ:
1.Զրահադաշտություն
2.Քրիստոնեություն
3.Մանհեականություն
4.Բազմաստվածություն
Ազգը որը կանգնած էր արարչագործության ակունքներում կոտրվել էր և կորցրել էր իր հավատը:

ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Կրակների հավատքը


Պարսկարստանում(Իրանում) տիրապետող նախամահմեդական, դոգմատիկական կրոն: Հիմնադիրը համարվում է Զրադաշտը: Զրադաշտականությունն վերաիմաստավորված ներառել է հին մազդեականության որոշ գաղափարներ և ծեսեր, իսկ առանձին աստվածներին փառաբանող պաշտամունքային երգեր մտել են Ավեստա: Ըստ Զրադաշտականության նախապես գոյություն է ունեցել երկու սկզբունք` բարի, ստեղծարար ոգի Սպենտա Մանյուն` Ահուրամազդան (Ահուրա Մազդա)` միակ գերագույն աստվածությունը, և չարը անձնավորող` Ահրիմանը (Անգրի Մանյու): Ահուրամազդայի արարչությունն են յոթ աստվածային զորությունները` Ամահրասպանդները (Ամեշա Սպենտա), բնաշխարհի առանձին մասերի արարիչներն ու հովանավորները և աստվածային էակները` Յազատները, որոնցին են նաև հին դիցարանի աստվածները Միթրան, Անահիտը և այլն: