«Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը

«Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումըԱմերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը: Այդպիսի որոշում է ընդունվել ընկերության տնօրենների խորհրդի` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահությամբ կայացած նիստին:

Ընկերության գլխավոր տնօրեն Ռոդնի Բենտի խոսքով, այդպիսի որոշման համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական կառավարման զարգացման վերաբերյալ ընկերության սկզբունքներին, հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենը: