Խաչատուր Աբովյան - Հայ գրականության ''չհայտնաբերված հանճարը''

Խաչատուր Աբովյան -(Հոկտեմբեր 15, 1805 — անհետացել է 1848) հայ ականավոր գրող և արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրն է։ Խաչատուր Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում, 1805 թվին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ վիպասանը։