
Երեկ երեկոյան ավտովթարից մահացել են «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» հեռուստասերիալի դերասաններ Արամ Միսկարյանը(Գարիկ) եւ Գեղամ Ղանդիլյանը (Գոքոր):
Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից` դեռեւս չպարզված հանգամանքներում երեկ, ժամը 23.50-ին Արմավիր- Էջմիածին ճանապարհին ` «ԲՄՎ-745» մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել: