Սոկրատես - «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»


Սոկրատես (հունարեն՝ Σωκράτης, 470–399 մ.թ.ա.)– հին Հունաստանի հայտնի փիլիսոփա։ Սոկրատես անունը հունարենում նշանակում է «անխորտակելի զորություն» (սոս՝ անխորտակ, կրատոս՝ ուժ, զորություն): Երբեմն հայերենում օգտագործվում է նաև Սոկրատ անունը (այն, անշուշտ, ռուսերենի ազդեցությամբ է ձևափոխվել)։Համարվում է, որ Սոկրատեսն է Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրը։ Սոկրատեսը այն եզակի փիլիսոփաներից էր, առանց որի անհնար է պատկերացնել հունական և եվրոպական փիլիսոփայության պատմությունը։