Օլիմպիական խաղեր


Օլիմպիական խաղերն իրենցից ներկայացնում են Հին Հունաստանի հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբություններ և մրցություններ, որոնք տեղի են ունեցել սրբազան ամսում ՝ ամառային արևադարձից, հունիսի 22-ից հետո, առաջին լիալուսնի ժամանակ, Օլիմպոսում, ի պատիվ Զևս աստծո: Առավել հավաստի տվյալները Օլիմպիական խաղերի մասին վերաբերում են մ.թ.ա. 776թ.-ին, երբ գրանցվել են հաղթողների անունները, սկսվել խաղերի համարակալումը: Խաղերի ժամանակ հայտարարվել է բոլոր հույների համար պարտադիր սրբազան հաշտություն, որի ընթացքում Հունաստանում դադարացվել են պատերազմական գործողությունները, և Օլիմպոս տանող ճանապարհները դարձել անվտանգ: