ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրը, որը կոչված է աջակցելու աշխարհի լավագույն բուհերում սովորող հայ ուսանողներին, ձեռնամուխ է եղել ուսանողների դիմումներն ընդունելու եւ կրթաթոշակներ հատկացելու գործընթացին: Աշխատանքները մոտենում են իրենց հանգուցալուծմանը, եւ շուտով կհայտարարվեն այն ուսանողների անունները, ովքեր դառնալու են «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի կրթաթոշակառուներ:
Հսկայական ծավալի ինֆորմացիա է պետք լինում մշակել եւ ուսումնասիրել, ապա դրա հիման վրա որոշումներ կայացնել:
Երեք շաբաթվա ընթացքում «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրն ստացել է մոտ չորս հազար էջ նամակ, որոնք ուսումնասիրվել եւ պատասխանվել են՝ շուրջ վեց հարյուր էջ ծավալով: Միայն այս թվերը բավական են` պատկերացում կազմելու այն ծավալների մասին, որոնց հետ առնչվում է հիմնադրամի նորաստեղծ կրթական ծրագիրը: