ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան - PanArmenian E-Library

Այս տեսանյութը, որը բարեհամբյուր կերպով պատրաստվեց "ՄԻՐ" հեռուստաընկերության կողմից դեռ չի ցուցադրվել: Այն կցուցադրվի սույն թվականի ապրիլի կեսերին, սակայն ժամանակից շուտ մեր կայքի ադմինիստրացիայի խնդրանքով տրամադրվեց մեզ: Ահա այսպես մենք որոշեցինք այն ժամանակից շուտ տեղադրել բոլորին հայտնի Youtube կայքում: Նյութը շատ հակիրճ, միաժամանակ ամբողջական ներկայացնում է կայքի կատարած աշխատանքը, ինչպես նաև նրա հեղինակներին` Ղազարեան Գևորգին ու Վարդանյան Հակոբին: նկարահանումները արվել են բնակարանում, որը ծառայում է մեզ համար նաև որպես աշխատավայր, ինչպես նաև Եվրոպական կրթական Ակադեմիայում, որտեղ որ սովորում են վերջիններս: Այն ` տեսանյութը, պարզորոշ ցուցադրում է այն ամենը, ինչ ունի մեր կայքը, որը կբացի բոլոր կեղծ պատկերացումները, թե ամեն ինչ արվել ու արվում է հեշտությամբ, բացի այդ այն հսկայական խթան կհանդիսանա կայքի տարածման գործում:
Հատուկ Շնորհակալություն ենք ցանկանում հայտնել "ՄԻՐ" հեռուստաընկերությանը…
www.youtube.com/watch?v=5ILz_gnDQNc&feature=player_embedded

Դասական երաժշտության «հրավառություն»

Հուլիսի 30-սեպտեմբերի 21-ը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում` բաց երկնքի տակ, կանցկացվի «Բաց երաժշտության փառատոնը», որին կմասնակցեն դասական երաժշտության ընդհանուր առմամբ 150 կատարող եւ խումբ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Իտալիայից եւ այլն:
Ինչպես ասուլիսում նշեց փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը` բացի նախապես հրապարակված համերգային ծրագրից, լինելու են նաեւ բազմաթիվ անակնկալներ:

Հայկական ֆիլմերը փոշոտվում են դարակներում

Հայ ռեժիսորների ֆիլմերն այսօր պահվում են դարակներում, լավագույն դեպքում`ցուցադրվում ու քննարկվում նեղ շրջանակում կամ ներկայացվում կինոփառատոնների ժամանակ: Հանդիսատեսն էլ դրանց մասին լսում է, սակայն դրանք դիտելու հնարավորություն չի ունենում: Սահմանափակ են նաև մի շարք ռեժիսորների`ֆիլմեր նկարահանելու հնարավորությունները: Որպեսզի այս երևույթը Հայաստանում շարունակական չլինի` մի խումբ երիտասարդ կինոռեժիսորներ որոշել են բեկում մտցնել:
«Angry» ստուդիայի անդամներն, օրինակ, իրենց գերնպատակն են համարում համախմբել երիտասարդ ռեժիսորներին, նրանց ֆիլմերը ներկայացնել հանրությանը, նաև նկարահանել նոր ֆիլմեր
Այսօր «Արմատ» Ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նրանք
տեղեկացրեցին, որ մայիսից իրականացնում են նոր նախագիծ, որի նպատակն է հանրության դատին ներկայացնել ութ կարճամետրաժ ֆիլմեր:

ՄԵԾԱՐԵՑԻՆ ՀԱՅ ՄԻՍՏԻԿ ՓԻԼԻՍՈՓԱ ԳՅՈՒՐՋԻԵՎԻՆ

«Նարեկացի արվեստի միությունում» անցկացվեց «Գյուրջիևը և Հայաստանը» միջոցառումը, որի ընթացքում այցելուներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ 20-րդ դարի առաջին կեսի հայտնի փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի կյանքի ուղուն: Այս մասին հայտնեց «Նարեկացի արվեստի միության» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը:
Գուրջիեւ

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Մեկ շաբաթ շարունակ հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ու դիտել աշխարհահռչակ կինոգործիչների վերջին աշխատանքները` «Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնի շրջանակներում:

Ըստ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական կայքի, միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին է արժանացել վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիին «Մյուս ափը» ֆիլմի համար, հատուկ մրցանակին («Արծաթե ծիրան»)` լեհ ռեժիսոր Միխալ Ռոսային «Քերծվածք» ֆիլմի համար, ժյուրիի նախագահի հատուկ մրցանակին` Օզջան Ալփերին «Աշուն» ֆիլմի համար:
  • +2
  • 21 июля 2009, 10:25
  • anuk
  • 2

Իրանից Հայաստան նոր խողովակաշարի կառուցումը կարող է սկսվել արդեն այս տարի

Իրանից Հայաստան նոր խողովակաշարի կառուցումը կարող է սկսվել արդեն այս տարիԱրդեն այս տարի կարող է սկսվել Իրանից Հայաստան նոր խողովակաշարի անցկացումը: Ըստ այդ նախագծի, հանրապետությունը, որը չունի հումքի սեփական պաշարներ, կկարողանա ամեն օր ստանալ մինչեւ 8 տոննա պատրաստի նավթամթերք, ինչը թույլ կտա նվազեցնել տրանսպորտային ծախսերը եւ գները ներքին շուկայում: Նոր նախագծեի իրականացման կարեւորությունը նաեւ նրանում է, որ խոսքը գնում է դեպի Հայաստան բենզինի եւ դիզելային վառելիքի այլընտրանքային առաքումների մասին:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ - Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում


1897, 01 մարտ (նոր տոմարով՝ 13 մարտ), Կարս — Ծնունդը՝ ըստ “Չափաբերական մատյանի”: Հայրը՝ Աբգար Մարգարի Սողոմոնյան, մայրը՝ Թեկղե Ավետիքի Միրզայան: Դավանանքը՝ հայ լուսավորչական:
Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա եւս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ “Հայրենիքս է Խանի Մակուն”, “Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում”:
Հայրը պարսկահպատակ էր եւ զբաղվում էր առեւտրով: Եղիշեից բացի ուներ եւս վեց երեխա՝ Աշխեն, Մարիամ, Աննա, Գեղամ, Սերոբ, Սողոմոն:

Հայրենիք-սփյուռք արդի կապերի մշակութային նշանակությունը

Հետպատերազմյան ժամանակաշրջանում հայրենիք-սփյուռք կապերը ձեռք բերեցին նոր թափ և որակ: Դրան մեծապես նպաստեց քաղաքական այն արգելքների վերացումը, որը տեղի ունեցավ Հայաստանում 1950-ական թվականների երկրորդ կեսին: Հայրենիքում աստիճանաբար ձևավորվեց ճիշտ վերաբերմունք սփյուռքում գործող հասարակական-քաղաքական կազմակերպությունների հանդեպ: Հայրենիք-սփյուռք կապերը վերաճցին կայուն ու բազմակողմանի հարաբերությունների: 1964 թվականին Հայաստանում ստեղծվեց Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, որն ուներ իր պարբերականները՝ "խորհրդային հայաստան" ամսագիրը և "Հայրենիքի ձայն" շաբաթաթերթը: