Սոչիի լավագույն հյուրանոցը հայկական է

Սոչիի լավագույն հյուրանոցը հայկական է: Այն Արարատ լեռան նմանությամբ է: Մեծ բուրգը խորհրդանշում է հայկական Սփյուռքը, փոքրը` Հայաստանը: Երկու բուրգերի արանքում էլ խոյանում է հայկական մոմը խորհրդանշող շինությունը:
Hyuranoc

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԵՐԸ


ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

Եվրոպական գրականության խոշորագույն տեսաբան, դանիացի գրականագետ Գեորգ Բրանդեսը, որին հայերս պարտական ենք 1894-96-ին Օսմանյան Թուրքիայում իրագործված հայկական կոտորածները հրապարակավ դատապրատելու, ինչպես և հայ գրականության հին ու նոր մեծերի՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Ա. Լաստիվերցու, Մխիթար Սեբաստացու, Մ. Նալբանդյանի, Գ. Սունդուկյանի, Ռաֆֆու և այլոց մասին հայտնած բարձր դրվատանքի համար (Գեորգ Բրանդես, Հայաստանը և Եվրոպան, Ժնև, 1907), 18-րդ դարի գերմանական գրականության մեջ էր տեսնում եվրոպական բարձր իդեալների մարմնավորումը և այդ առիթով գրում է. «Այնտեղ է Վերթերը՝ «Շտուրմ ունդ Դրանգ»-ի շրջանի իդեալը, այսինքն՝ բնության և կրքերի պայքարն ընդդեմ հին հասարակական կարգերի, ապա Ֆաուստը, որ մարմնավորում է նոր ժամանակի և նրա հասկացությունների ոգին… Այնուհետև այնտեղ է Վիլհելմ Մայստերը — մարդկային զարգացման այդ տիպարը, որը կյանքի դպրոցն անցնելով՝ աշակերտից դառնում է ուսուցիչ...., որ գաղափարը գտնում է իրականության մեջ և ի մի է ձուլում այդ երկու հասկացությունները։

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՅԵՐԸ


13-րդ դարի սկզբներին պատմության թատերաբեմ իջավ մոնղոլական պետությունը, որի ավերիչ արշավանքները խախտեցին Ասիայի և Եվրոպայի բազմաթիվ ժողովուրդների բնականոն զարգացման ընթացքը՝ կասեցնելով կամ դանդաղեցնելով նրանց քաղաքական, տնտեսական ու մշակութային առաջընթացը։ Մոնղոլների ֆեոդալականացող հասարկությունը դեռևս ապրում էր նահապետական-քոչվորական կյանքով, հետևաբար պարզունակ էին նրանց կրոնական պատկերացումները։ Նրանք հետևում էին բնակրոնին, պաշտում էին բնության երևույթները, հավատում կախարդությանն ու գուշակություններին։ Մոնղոլների մեծ մասը հիմնականում հարում էր շամանականությանը, գլխավոր աստվածը «հավիտենական կապույտ երկինքն» էր։