Նարեկն ընդունվել է Սթենֆորդի համալսարան. գրավի պատճառով նրա ուսումը վտանգված է

Նարեկը հուսով է, որ մինչեւ ուսումնական տարվա սկիզբը կգտնվեն բարերարներ, որոնք կօգնեն իրեն` լուծելու գրավի խնդիրը:

Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող 18-ամյա Նարեկ Թովմասյանն ընդունվել է Սթենֆորդի (ԱՄՆ) համալսարան, որն աշխարհի ամենահեղինակավոր կրթօջախներից է: Այս համալսարանում մեկ տարի ուսանելն արժե 50.000 ԱՄՆ դոլար: