ԲԻԼԻԱՐԴ. Արքաների եւ հանցագործների խաղը

ԲԻԼԻԱՐԴ. Արքաների եւ հանցագործների խաղըՀանգիստ քայլերով մտնում է կիսամութ սենյակ: Հագի կոստյումի կոճակները բաց են, ճերմակ վերնաշապիկի վրա կախված են թիթեռնիկ փողկապի ծայրերը: Դեմքը կենտրոնացած է, լարված, մտահոգ: Մոտենում է խմիչքի սեղանին, գավաթի մեջ լցնում կարմիր, դառը գինի: Հետո քայլում է կիսամութի մեջ երեւացող բիլիարդի սեղանի շուրջ: Վերից նայում է գնդերին: Գինու գավաթը դնում է խաղասեղանի կողին, էլեգանտ շարժումով հանում է կոստյումը, գցում աթոռի թիկնակին: Վերցնում է կին, ձեռքի մեջ ծանրութեթեւ անում այն: Մտածում է: Հանկարծ կտրուկ շարժումով թեքվում է սեղանին, նշան բռնում եւ ուժեղ հարվածում նշանառու գնդին: Սա էլ կպչում է մյուսին եւ գցում անցքի մեջ:
Նա հանգիստ ուղղվում է. դեմքին բավականություն է նշմարվում: Բավականություն, որ քիչ առաջ չկարողացավ պատճառել կնոջը…