Մեկ շաբաթ շարունակ հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ու դիտել աշխարհահռչակ կինոգործիչների վերջին աշխատանքները` «Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնի շրջանակներում:
Ըստ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական կայքի, միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին է արժանացել վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիին «Մյուս ափը» ֆիլմի համար, հատուկ մրցանակին («Արծաթե ծիրան»)` լեհ ռեժիսոր Միխալ Ռոսային «Քերծվածք» ֆիլմի համար, ժյուրիի նախագահի հատուկ մրցանակին` Օզջան Ալփերին «Աշուն» ֆիլմի համար: