«Վերին Լարսի ճանապարհը, որը առաջին անգամ փակվել է 2004 թ., լուրջ խնդիրներ ստեղծեց Հայաստանի բեռների փոխադրման համար: Մեր առաքելությունն է, որ ազատ փոխանակում տեղի ունենա: Ռուսաստանը Հայաստանին հայտնեց, որ պատրաստ է թույլ տալ հայկական բեռնատար մեքենաներին անցնել այս անցակետը: Ի պատասխան մենք հայտնեցինք, որ պատրաստ ենք թույլ տալ հայերին հատել սահմանը, բայց Ռուսաստանը շարունակեց արգելել, դա պրովոկացիա էր, որպեսզի ստեղծվեն լարումներ Հայաստան-Վրաստան հարաբերություններում»,-ի պատասխան վրացական հեռուստաընկերության հարցի, նշեց նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Այժմ ճանապարհի մի հատվածը վնասված է, ուստի նախագահը խոստացավ, որ վերականգնելուց հետո, եթե Ռուսաստանը պատրաստ լինի, ապա իրենք թույլ կտան սահմանը հատել թե բեռնատարներին, թե մարդատարներին:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վաղը, ս/թ հունիսի 24-ին, ժամը 11.00-ին, ՀՀ Նախագահի նստավայրի մոտ, Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու այցի առթիվ տեղի է ունենալու բողոքի ակցիա:
Վերջինիս ընթացքում «Միտք» վերլուծական կենտրոնի, ինչպես նաև վերջինիս համախոհ-ներկայացուցիչների կողմից բարձրացվելու են Վրաստանի վարած պետական (եկեղեցական, կրթամշակութային, տնտեսական, լեզվական և այլն) խտրական քաղաքականությանն առնչվող հարցեր:
Վրաստանի նախագահից պահանջվելու է նաև Ջավախքում հայոց լեզվին տալ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետական լեզվի կարգավիճակ, տնտեսական ներդրումներն իրականացնել՝ չոտնահարելով Ջավախքի անվտանգությունը, վերջ տալ Ջավախք-ՀՀ սահմանային անցակետերում նման չափերի ստուգումները, որոնք նվաստացնում են ջավախահայերին: