Համաշխարհային գիտության մեջ նոր ուղղություն է ստեղծվել, որն ուսումնասիրում է մարդկային համբույրի ֆիզիոլոգիական, հոգեբանական և այլ հիմնարար առանձնահատկությունները: Այն արդեն պաշտոնական անվանում է ստացել` ֆիլեմատոլոգիա:
Նոր առարկայի պաշտոնական ճանաչումը տեղի է ունեցել վերջերս` Հանուն գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի կոնգրեսի ժամանակ: