ՍԵՆՍԱՑԻԱ. ՀԱՍԵԼ ԵՆ ՔԱՂՑԿԵՂԻ ԲՈՒԺՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԻՆ

Ամերիկացի գիտնականները գտել են սպիտակուց, որը չարորակ ուռուցքներն ապահովում է էներգիայով: Այժմ նրանք վստահեցնում են, որ հնարավոր է միջոց գտնել, որը թույլ կտա արգելափակել այդ աշխատանքն ու կտա հնարավորություն` քաղցկեղածին բջիջներն առանց էներգիայի թողնելու:

Ռուսական լրատվամիջոցների հողորդմամբ, հետազոտությունը կատարել են ԱՄՆ-ի երեք ինստիտուտների գիտնականներ: «Science» թերթում հրապարակված եզրակացությունների համաձայն, «STAT3» սպիտակուցի գործունեության դադարեցումը կարող է քաղցկեղի բջիջներն առանց էներգիայի սնուցման թողնել: